Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ նախընտրական շտաբը գլխավորելու հավակնություն չունի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«ՀԱԿ նախընտրական շտաբը գլխավորելու մտադրություն ու ցանկություն չունեմ»,- նշեց նա:
Հարցին՝ իսկ նման առաջարկ իրեն արվե՞լ է կամ եթե արվի, կհամաձայնի՞, Ջհանգիրյանը գերադասեց չպատասխանել:
Նշենք, որ «168 ժամ» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ իր տեղեկություններով, ՀԱԿ նախընտրական շտաբի պետը լինելու է ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:









































