Մարտի 23-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այվազովսկու 4/5 հասցեում գտնվող «ՍՍՕ» ընկերության տարածքում տեղակայված էլեկտրական ենթակայանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.46-ին, մարվել` 22.49-ին:
Ենթակայանում այրվել է երկու տրանսֆորմատոր:











































