Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երկու հայ զինծառայող է վիրավորվել: «Մարտունու և Ասկերանի ուղղություններով համապատասխանաբար հունվարի 14-ին և 15-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորվել են երկու զինծառայող»,- մեզ հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հասարակայնության կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը` չտալով այլ մեկնաբանություն: Հունվարի 14-ին ԼՂ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարաարևելյան ուղղությամբ (Մարտունի) հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել 1992թ. Արարատում ծնված Խաչատուր Անդրանիկի Հարությունյանը: Հունվարի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ (Ասկերան) ևս մեկ կրակոց է արձանագրվել. վիրավորվել է Վայոց ձորի բնակիչ 1992թ. ծնված Խաչատուր Մարատի Ասլանյանը: Երկու զինծառայողներն էլ տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է բավարար: