Երեկ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, թե ինչպես են ընտրապայքարից հանել էդուարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին:
«Երբ Խաչատուր Սուքիասյանին 5 տարվա բնակության մասին տեղեկանքը չտրամադրվեց, բոլոր թեկնածուները սկսել են փնտրել իրենց մրցակիցների կենսագրության մեջ բացակայություններ: Եվ Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, որոշել է օգտվել այս հնարավորությունից:
Երբ նյութերը Մադաթյանի վերաբերյալ ձեռք են բերվել, Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելել է Սերժ Սարգսյանին և ներկայացրել հարցը: Դրանից հետո արդեն իշխանական կաբինետներից Է. Մադաթյանին հորդորել են գործերը հետ վերցնել, ինչը և նա հնազանդորեն արել է»,- հավելում է թերթը:










































