PC Mag.com-ը հաղորդում է, որ նոր Angry Birds Space խաղն այժմ հասանելի կլինի նաև Windows Phone-ի օգտատերերին: Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Rovio ընկերության գործադիր տնօրենը:
Նախապես ընկերությունը հաղորդել է, որ Windows Phone-ին խաղը տրամադրելու համար, իրենք ստիպված կլինեն այն նորից կազմել, և, ամենայն հավանականությամբ, Windows սմարթֆոնների համար խաղը հասանելի չի լինի:
Սակայն այսօր Twitter սոցիալական ցանցում ընկերությունը հայտնել է Windows Phone-ի օգտատերերի համար ուրախալի լուրը:










































