Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 20.000 եվրոյով տուգանել է Թուրինի «Յուվենթուս»-ին: Ակումբը տուգանվել է «Յուվենթուս» մարզադաշտում հավաքված հադիսականների` «Միլան»-ի դեմ Իտալիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման ժամանակ ռասիստական արտահատություններ անելու համար:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:2 հաշվով` հօգուտ «Միլան»-ի, և քանի որ առաջին հանդիպումը «Սան Սիրո»-ում ևս ավարտվել էր 1:2 հաշվով, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, և Միրկո Վուչինիչի խփած հրաշալի գոլի շնորհիվ «Յուվենթուս»-ը դուրս եկավ Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կխաղա «Նապոլի»-ի դեմ:








































