Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները մտադիր են Վեսթմինսթերյան պալատի հանրահայտ Բիգ–Բեն լոնդոնյան աշտարակին նոր անուն տալ` Էլիզաբեթ-Թաուեր։ Այս մասին գրում է lifenews.ru-ն:
Բիգ-Բենն Էլիզաբեթ-Թաուեր վերանվանելու գաղափարը հնչել է խորհրդարանի վերջին նիստերից մեկի ժամանակ: Աշտարակն անվանափոխելու առաջարկությամբ է հանդես եկել բրիտանական պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, 45-ամյա Թոբիաս Էլվուդը:
«Ենթադրում եմ, որ սա ծննդյան նախաշեմին Թագուհու հանդեպ երախտիքի ամենալավ միջոցը կլինի` 60 տարի երկրին հավատարիմ ծառայելու համար»,- ասել է պահպանողական քաղաքական գործիչը:
«Մարդկանց մեծ մասը գուցե և շարունակի հին սովորության համաձայն աշտարակը Բիգ-Բեն կոչել, սակայն նպատակահարմար կլիներ անվանափոխել մեր միապետի անունով», -ասել է Էլվուդը:
1860 թվականից Վեսթմինսթերյան պալատի աշտարակը կոչվել է Արքայի աշտարակ, այնուհետև անվանափոխվել է՝ դառնալով Վիկտորիայի աշտարակ, իսկ մոտ ապագայում հավանաբար կստանա Էլիզաբեթ-Թաուեր անունը:










































