Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, ով այսօր մեկնել է Մեքսիկա, խոստացել է պայքարել «չարիքի» դեմ, որը երկրում առկա է թմրանյութերի տարածման հետևանքով: Հիշեցնենք, որ Մեքսիկայում վերջին հինգ տարիների ընթացքում բազմաթիվ բռնություններ են իրականացվում թմրանյութերի և դրանցով հետաքրքրվող հանցավոր խմբերի պատճառով:
Reuters-ը հաղորդում է, որ Պապը, ով իր եռօրյա այցելությունը սկսում է կենտրոնական Լեոն քաղաքից, նման պատասխան է տվել, երբ նրան հարցրել են Մեքսիկայում թմրանյութերի թրաֆիքինգի մասին, որի պատճառով իրականացված բռնությունների հետևանքով 2007 թվականից ի վեր 50000 մարդ է սպանվել:
Բենեդիկտոսը լրագրողներին ասել է. «Մենք պետք է ամեն հավանական բան անենք, որ հաղթարահենք այդ կործանիչ «չարիքը», որը գործում է մարդկության և մասնավորապես երիտասարդության դեմ»:
Նա ավելացրել է, որ եկեղեցու պարտավորությունն է բանականության, բարոյական պատասխանատվության կոչ անել և դիմակազերծել չարը, որը ստրկացնում է մարդուն, դիմակազերծել թմրանյութերի հետ կապված սուտ խոստումներն ու կեղծիքները:











































