Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Օլգա Զայցևան կմասնակցի Բիատլոնի «չեմպիոնների մրցավազք»-ին:
Մրցումը տեղի կունենա ապրիլի 7-ին` Մոսկվայում: Զայցևայից բացի, մրցմանը կմասնակցեն Իվան Չերեզովը, Անտոն Շիպուլինը և աշխարհի առաջնության մեդալակիր Օլգա Վիլուխինան:
Հիշեցնենք, որ Զայցևան, Շիպուլինը և Չերեզովը նախորդ տարի ևս մասնակցել են «չեմպիոնների մրցավազք»-ին: 2011 թվականին կանանց ընդհանուր մրցումը հաղթեց ռուս Սվետլանա Սլեպցովան, իսկ տղամարդկանց ընդհանուր մրցումը՝ նորվեգացի Տարե Բյոն:







































