Գերմանիայի նորընտիր նախագահ Իոհաիմ Գաուկը երկրի խորհրդարանում երդում է տվել: Արարողությունը հեռարձակվել է Բունդեսթագի կայքում:
Այսօր` մարտի 23-ին, Գաուկը պաշտոնապես դարձավ Գերմանիայի նախագահ: Բունդեսթագում ելույթից հետո նախագահը ուղևորվել է իր բեռլինյան նստավայր` Բելվյու ամրոց, որտեղ երկրի ղեկավարին ողջունել են զինվորականները:
Գաուկը արարողության ընթացքում խոստացել է «բազմապատկել գերմանացի ժողովրդի բարեկեցությունը ու պաշտպանել նրան ցանկացած վնասից», կատարել Սահմանադրությունը և պետության մյուս օրենքները: Իր ելույթում նա խոսել է նաև դեմոկրատական արժեքների մասին: Ըստ Գաուկի` միայն դեմոկրատիան կարող է հավասարաչափ բավարարել տարբեր խմբերի ու հասարակությունների մարդկանց պահանջմունքները:
Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Գաուկի նախորդը` Քրիստիան Վուլֆը տիկնոջ հետ:
Վուլֆը հրաժարական տվեց փետրվարի 17-ին՝ հայտարարելով, որ չունի քաղաքացիների պատշաճ աջակցությունն ու վստահությունը, ինչի պատճառով էլ այլևս չի կարող շարունակել զբաղեցնել նախագահի պաշտոնը։









































