Ինչպես հաղորդում է նույնասեռական ավտոսիրահարների ակումբները միավորող ֆրանսիական Ledorga.fr կայքը, European Gay Car 2010 մրցույթում հաղթել է Peugeot RCZ մակնիշի ավտոմեքենան:
Այս մրցույթին մասնակցել է 61 մոդել: Առաջին հնգյակում տեղ են գտել Peugeot RCZ-ը, Audi A1-ը, Citroen DS3-ը, Alfa Romeo Giulietta-ն և Renault Wind-ը:
Իսկ եվրոպական գեյ-ավտոբրենդ է ճանաչվել Citroen-ը, երկրորդ տեղում Audi-ն է, երրորդում` BMW-ն:
2009 թ. այս պատվավոր մրցանակին արժանացել էր Fiat 500С մակնիշի ավտոմեքենան: