Ուկրաինայի հունգարացիները ցանկանում են Անդրկարպատի տարածքում ստեղծել ազգային ինքնավարություն: Այս մասին ուկրաինական Weekly.ua ամսագրին հայտնել է Ուկրաինայում Հունգարիայի դեսպան Միխալ Բայերը:
Դիվանագետի խոսքերով՝ այդ գաղափարը քննարկվել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով հունգարա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին, իսկ նախաձեռնությունը հնչել է Անդրկարպատի հունգարական կուսակցություններից մեկի, և ոչ թե Հունգարիայի կառավարության կողմից: Նրա խոսքերով՝ կառավարությունը պարզապես իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը:
Բայերն իր խոսքում հերքել է այն հայտարարությպւնները, թե ստեղծվելիք ինքնավարությունը նպատակ ունի հետագայում միավորվել Հունգարիայի տարածքի հետ: «Մենք ստորագրել են Հելսինկյան արձանագրությունը, որով պարտավորվել ենք հարգել Եվրոպայի սահմանները… Հունգարական անջատողականության մասին խոսակցությունն անտեղի է»,- ասել է դեսպանը:






































