Sunday, 14 06 2026
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Ֆրանսիան կարևորագույն դերակատարություն ունի արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում.ԱԳ նախարար

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 23-ին այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը հայաստանյան ԲՈւՀ-երի ֆրանսախոս ուսանողների հետ:

Շնորհավորելով ներկաներին հոբելյանի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա, իսկ վերջին քսան տարիների համատեղ ջանքերով մեզ հաջողվեց նոր դինամիկա հաղորդել փոխհարաբերություններին՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, կայացել են բազմաթիվ փոխայցելություններ նախագահների մակարդակով, ձևավորվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ՝ շուրջ 30 համաձայնագիր է ստորագրվել, սերտ կապեր են հաստատվել խորհրդարանների միջև, ընթանում է ընդլայնված ապակենտրոնացված համագործակցություն՝ գործընկերային պայամնագրեր են կնքվել շուրջ երեսուն մարզերի և քաղաքների միջև, աճում են տնտեսական փոխգործակցության ծավալները՝ Հայաստանում 155 ֆրանսիական ընկերություն է գործում, Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական ներդրումներն իրենց ծավալով երկրորդն են, ֆրանսիական կրթական հաստատությունները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Հայաստանի կրթական համակարգում, որի վառ և հաջողված օրինակն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, մշակութային կապերը աննախդեպ թափ ստացան 2006-2007 թթ.՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմամբ, որի շրջանակներում ֆրանսիական շուրջ հարյուր քաղաքներում կազմակերպվեցին 1000 ավելի միջոցառումներ:
Քսանամյա հարաբերությունների բարձր մակարդակը խորհրդանշվել են անցյալ տարի տեղի ունեցած Նախագահներ Սարսգյանի և Սարկոզիի փոխադրաձ այցելությունները: Այս ենթատեքստում կցանկանայի առանձնանալ ՀՀ Նախագահի Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում Օլիմպիա սրահում մեր երկու երկրների Նախագահների ներկայությամբ Շառլ Ազանուրի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության և հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին»:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ հայ ֆրանսիական ջերմ հարաբերությունները նույնքան զգայական են, որքան էլ ողջամիտ, իսկ Հայաստանը այն եզակի երկրներից է, որը առանձնակի և ուրույն տեղն է զբաղեցնում ֆրանսիական հասարակության մեջ:

Հանդիպման ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն պատասխանել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ ուսանողների բազմաթիվ հարցերին:

Արձագանքելով հարցերից մեկին՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Ֆրանսիան այն երկիրն է, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կարևորագույն դերակատարություն ունեցել և ունի արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, Ֆրանսիան այն երկիրն է, որ ապաստան տվեց և երկրորդ Հայրենիք դարձավ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մեր հազարավոր հայրենակիցների համար, Ֆրանսիան այն երկիրն է, որն առաջինն օրենքի ուժով ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, Ֆրանսիան այն երկիրն է, որի ժողովրդը հավատացած է, որ մարդկության դեմ հանցագործությունների հերքումը պետք է պատժվի և այս ամենի համար ես ցանկանում եմ մեր խորը երախտագիտությունը հայտնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում