Դաղստանի Խասավյուրտ շրջանում այսօր հատուկ ուժերի զինվորականները մասնավոր տներից մեկում շրջապատել են մի խումբ զինյալների,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմինները՝ զենքերը վայր դնելու առաջարկին ի պատասխան ծայրահեղականները կրակ են բացել: Այժմ հրաձգություն է ընթանում: Զոհվածների մասին տեղեկություններ դեռ չկան:










































