Նամիբիան առաջիկա ամիսներին ավելի քան 140 հատ հազվագյուտ կենդանիներ կնվիրի Կուբայի Ազգային կենդանաբնական այգուն: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն դոլար։
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով այգու ներկայացուցիչներին՝ կենդանիների թվում կլինեն փղեր, ջայլամներ, ընձառյուծներ, ցլեր, սև և սպիտակ ռնգեղջյուրներ, այծյամներ և այլն: Ընդհանուր առմամբ, այգուն կտրվի 23 հազվագյուտ տեսակի կենդանի և թռչուն:
Այժմ այգում ակտիվ աշխատանքներ են տարվում «հյուրերին» դիմավորելու համար:









































