Thursday, 11 06 2026
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է USCIRF-ի կրոնական ազատությունների մասին զեկույցի հրապարակմանը

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ԱՄՆ կառավարությանը կից կրոնական ազատությունների հատուկ հանձնաժողովի (USCIRF) պատրաստած զեկույցին, որում Թուրքիան ընդգրկվել էր կրոնական ազատությունները սահմանափակող երկրների թվում:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ասում են, թե այդ զեկույցը կազմվել է անկախ կառույցի կողմից, սակայն իրականում դա պատրաստել են տարբեր խմբերում ներառված քաղաքական գործիչները: Դա կողմնակալ փաստաթուղթ է»:

Հիշեցնենք, որ USCIRF-ի զեկույցում նշված էր, որ Թուրքիայի կառավարությունը համակարգված ու կոպտորեն սահմանափակում է կրոնական ազատությունները, ինչը վերաբերում է Թուրքիայի բոլոր կրոնական համայնքներին.

«Երկար ժամանակ թուրքական կառավարությունն աշխարհիկության պատրվակով միջոցներ է ձեռնարկել կրոնական համայնքներին լիակատար իրավական կարգավիճակից և կրոնական բոլոր համայնքներին ազատություններից զրկելու ուղղությամբ:

Ոչ մուսուլմանների նկատմամբ գործադրվող այդ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ նրանց հոգևոր ներկայացուցիչների և աղոթավայրերի թիվը նվազեց, իսկ մի շարք դեպքերում էլ նրանք փաստացիորեն անհետացան:

Թուրքիայի կառավարության այդ տևական քաղաքականության շարունակումը սպառնում է նրա կրոնական փոքրամասնությունների համայնքների կենսունակությանն ու գոյությանը: Պետության կողմից խիստ վերահսկման տակ են ընկած հայկական, հունական, ասորական, հրեական համայնքները, կաթոլիկներն ու բողոքականները, ինչպես նաև ալևիները:

Անհանգստացնում է նաև այն, որ թուրքական կառավարությունը միջամտում է փոքրամասնությունների կրոնական գործերին, սոցիալական խտրականություն ու բռնություններ է կիրառում նրանց նկատմամբ: Կառավարությունը վերջին 75 տարիների ընթացքում խլել է նրանց ունեցվածքի մի մասը, այդ թվում՝ նաև դպրոցներ, ձեռնարկություններ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու գերեզմանոցներ: Այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել երեք տարբեր ժամանակաշրջաններում. 1936, 1971 և 1974 թվականներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում