Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ թուրքական դատարանն արդարացրել է Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանին:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայց էր ներկայացրել Ալթանի դեմ՝ պահանջելով հոդվածի միջոցով իրեն բարոյական վնաս հասցնելու համար վճարել 30,000 թուրքական լիրայի (17,000 դոլար) փոխհատուցում:
Ալթանը մասնավորապես մեղադրվում էր «գրավոր ձևով պետծառայողին վիրավորանք հասցնելու և հրապարակավ հարձակում գործելու» մեջ, ինչի համար նրան սպառնում էր 1-2.8 տարվա ազատազրկում:






































