Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Բոլորս մի նավի մեջ ենք ու, թե նավը խորտակվեց, բոլորս ենք խորտակվելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյուղ. գիտ. դոկտոր Վյաչեսլավ Հարությունյանը:

Գյուղատնտեսության ոլորտի 3 առաջնահերթ խնդիրներն, ըստ Ձեզ, այսօր որո՞նք են։

 – Հայաստանի գյուղատնտեսության կամ հողամշակման ներկա պայմաններում առաջնայինը հողերի միավորման, միավորված մշակության խնդիրն է: Մասնատված հողօգտագործումն առաջ է բերել գլոբալ էկոլոգիական և ագրոնոմիական խնդիրներ, օրինակ՝ ցանքաշրջանառության խախտում, որ գյուղացին ի վիճակի չէ 1.4 հա տարածքի վրա ցանքաշրջանառութուն իրականացնել: Քայքայված են բոլոր հողապահպանական համակարգերը, հատված են դաշտապաշտպան անտառաշերտերը, ագրոէկոհամակարգերում խիստ կրճատված են մշակաբույսերի տեսակային կազմն ու կենսաբազմազանությունը, հումուսի քանակությունն արագորեն նվազում է, հողի բիոտիկ համալիրի ակտիվությունն ընկած է: Արդյունքում առկա է հողերի հոգնածություն, բերքատվության և արտադրողականության խիստ անկում: Նման պայմաններում խոսել զարգացած գյուղատնտեսության մասին՝ խիստ անհեթեթ է և առաջին հերթին անհրաժեշտ է համակարգի լրիվ վերանայում: Հողերի նման մասնավորեցումը, որը հապշտապ կատարվեց 90-ականներին, մի միջանկյալ դեգրադացման պրոցես է, որը կարող ենք բնորոշել որպես ամենավատագույն ռեգրեսն այս ոլորտում: Երևանին մոտ և հեռավոր շրջանների արտադրողականության, կառուցվածքային և ֆունկցիոնալ վիճակները խիստ տարբերվում են: Մշակովի հողերի 40-50 %-ն այսօր շրջանառությունից դուրս է եկել: Գյուղացիների մեջ ակնհայտ է խորը հուսալքություն և աղքատություն:

Առանձին ֆերմերներով, որոնք տեխնիկա ու լավագույն հողերն են ձեռք բերել, չի կարող պայմանավորվել ներկայիս գյուղատնտեսությունը: Գյուղն այսօր քայքայվում է, եթե այս մոտեցումները ևս մի 3 տարի շարունակվեն, ապա այնտեղ մարդ չի մնա ու ոլորտը կարելի է փակված համարել: Գյուղնախարարությունն այսօր հողամշակության, մասնագետների վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ՝ ո՛չ օրենսդիր, ո՛չ վարչական, ո՛չ կազմակեպական, և այդ կառույցի լինել-չլինելը պարզապես ավելորդ խնդիր է: Այդ կառույցի տեղը մարդիկ չեն էլ իմանում, չգիտեն թե այն ինչով է զբաղվում:

Կառավարության նախաձեռնությամբ էլիտար սերմացուի ներկրումը շատերը դրական են գնահատում, պաշտոնյաները պնդում են, որ դրա արդյունքում ցանքատարածություններն են ավելացել, այս տարի էլ պարարտանյութն ու դիզվառելիքն են սուբսիդավորում: Ինչպե՞ս կգնահատեք այս քայլերը:

 – Եթե մարդը հիվանդ է, օրգանների շատ խորը համակարգային և ֆունկցիոնալ խանգարումներ ունի, նրան պետք է առաջին հերթին բուժել, և ոչ թե գունազարդել ու ասել՝ ինչ լավ գույն ունի: Սերմերի, պարարտանյութերի և պեստիցիդների ներկրումը միջոց է, որ այս կամ այն խնդիրը որոշ չափով կարգավորեն: Ընդգծեմ՝ խնդիրը, բայց ոչ՝ համակարգը: Համակարգը խախտված է, չկա վստահություն կառավարող գերատեսչության նկատմամբ: Սերմը բերում են և ասում՝ շատ մեծ գործ ենք արել: Բայց ցանկացած անհատ ներկրող, եթե իրավունքներ տան, ավելի շատ կարող է անել, քան այդ գերատեսչությունը: Ներկրված սակավաթիվ տրակտորներով ՀՀ մեքենայական պարկը չեն կարող լրացնել, որովհետև ամբողջը հնացած է և շատ գյուղեր կան, որ անգամ մի տրակտոր, մի կոմբայն էլ չունեն և այդ պատճառով չեն մշակում հողերը:

Ինչ վերաբերում է պարարտանյութերին՝ «պարարտանյութ» ասելով այսօրվա չինովնիկը հասկանում է միայն ազոտական պարարտանյութը, բայց չէ՞ որ խորհրդային տարիներին ՀՀ-ն վարում էր ինտենսիվ գյուղատնտեսություն և չէր զիջում եվրոպական երկրներին. պահպանվում էր ցանքաշրջանառությունը, հագեցած էր համապատասխան տեխնիկայով, ոռոգում էր 320 հզ. հեկտար հող՝ այսօրվա 150-160 հզ-ի փոխարեն, օգտագործում էր 110 հզ. տոննա ամոնիակային սելիտրա, 40 հզ. տոննա կարբամիդ, 150-170 հզ. տոննա ֆոսֆորական, մոտ 25-30 հզ. տոննա կալիումական, մոտ 2 մլն տոննա էլ օրգանական պարարտանյութեր: Գոյություն ուներ բույսերի պաշտպանության քիմիական միջոցների ճկուն համակարգ և մասնագետները մշտապես հսկում էին, որ հիվանդությունների բռնկումները ժամանակին ի հայտ բերեին և կանխեին: Այդ ամեն ինչն այսօր չկա, այսպես ասած՝ հանձնված է գյուղացիների կարողություններին: Մի գյուղացի հասկանում է և համապատասխան պայքարում է հիվանդությունների դեմ, մյուսը՝ ոչ: Դրա համար էլ այսօր խիստ տարածվել են հիվանդություններն ու վնասատուները, նոր հիվանդություններ կան` կապված ծիրանենու, դեղձենու և սալորենու պատվաստանյութի սխալ կազմակերպման հետ և պատահական չէր, որ նախորդ և, հնարավոր է, այս տարի կրծողների այնպիսի հարձակում լինի բազմամյա տնկարկների վրա, որ մարդիկ իսպառ չհամարձակվեն ծառ տնկել:

Սերմերի առումով այս րոպեին որոշ առաջընթաց կա այն կտրվածքով, որ մոտ 10 տարի առաջ հացահատիկի փոշեմրրիկն ու քարամրրիկն ուժեղ տարածված էին մարզերում: Հիմա սկսել են սերմերն ախտահանել: Միաժամանակ մարզերում հողերն այնպես են վարակված մոլախոտերով, որ շատ դեպքում հացահատիկը չի երևում, և կոմբայնը չի մտնում հնձելու: Պոմպակայանների մեծ մասը գրեթե չի գործում, ինչի հետևանքով եթե հողերի մասնավորեցման նախաշեմին ունեինք մոտ 33 հզ. հեկտար խաղողի այգիներ, 10 տարում դրանք կրճատվեցին մինչև 10 հզ. հեկտար, իսկ պտղատու 54 հզ. հեկտար այգիները դարձան 16 հզ.: Հիմա որոշ միտում նկատվում է՝ խաղողի և պտղատուների տնկման, բայց այդ հաջողությունը պետք է վերագրել ոչ թե գյուղատնտեսության նախարարությանը, այլ այն ֆերմերներին, որոնք գիտակցում են շուկայի պահանջարկը: Մարդիկ էլ աղքատացել են, ու թեև ավելցուկ է մնում շուկայում, բայց դա թվացյալ ավելցուկ է, քանի որ ընդհանուր արտադրության ծավալը ցածր է խորհրդային տարիների ծավալից: Ո՞վ է հիշում նման բան, որ ծիրանը 500-600 դրամ/կգ-ից այլևս չիջնի: Այսինքն՝ մոտ 2 դոլար, իսկ առաջ ծիրանը 50 դրամով էին վաճառում, երբ դոլարի կուրսը 400 դրամ էր: Դեղձն անցած տարի 400 դրամից չէր իջնում, նույնը՝ մյուս մրգերը: Սա խոսում է այն մասին, որ դրանք այլևս էժանանալու ոչ մի միտում չունեն, որովհետև քիչ է արտադրությունը։ Դժվար է։ Նյութատեխնիկական ու էներգետիկ միջոցները բավականին բարձր շեմ ունեն: Եվ գյուղացու ֆիզիկական աշխատանքը չի վարձատրվում: Սա դեպի կործանում է տանում Հայաստանը: Ճառեր պետք չի արտասանել, բայց նախարարությունն ահավոր չինովնիկական անձնակազմ է պահում, որը համակարգչային խաղեր է խաղում:

Արարատյան դաշտավայրում հողերի երկրորդական աղակալումն է տարածում ստանում: Դա ի՞նչ հետևանքներ կունենա:

– Նախ՝ պետք է տարբերենք աղակալման երկու տիպերը՝ բնական և երկրորդային: Առաջինը պատմականորեն եղել է շուրջ 30 հզ. հեկտարի չափով, որոնցից 5,400 հա քիմիական մելիորացիայի միջոցով խորհրդային տարիներին դրվեց շրջանառության մեջ: Այդ աշխատանքները կատարում էին հատուկ ջոկատներ, քանի որ ոչ մի գյուղացի չի կարող 1 հա աղակալած հող քիմիական մելիորացիայով յուրացնել՝ դա ոչ միայն թանկ է, այլև՝ վտանգավոր: Իսկ այսօր արդեն ոչ միայն այդ 5,400 հա-ը, այլև վաղեմի կուլտուր-ոռոգելի հողերի զգալի հատվածներում՝ մոտ 45 հզ. հեկտար, երկրորդային աղակալում կա: Դա կապված է ոռոգման նորմաների խախտման, դրենաժային համակարգի խցանումների, Արարատյան դաշտավայրում խորքային ջրերի գիշատչային շահագործման, ձկնաբուծական լճերի առկայության հետ: Այս երևույթը նույնպես մոռացված է գյուղնախարարության կողմից: Գլխավոր դրենաժային համակարգերը մաքրում են վարկային միջոցների կամ օգնությունների հաշվին, իսկ բյուջեով դա չի պլանավորվում ամեն տարի: Զարմանալի չէ, որ այսօր Արարատյան դաշտում շատ հողեր չեն մշակվում, լքված են: Հողերն անապատացվում են: Հայաստանի ամբողջ հողատարածքի 80 %-ն այս կամ այն չափով գտնվում է անապատացման մեջ: Կլիմայի գլոբալ տաքացման երևույթը կա աշխարհում, բայց դրա ազդեցությունը մենք խորացնում ենք մեր անշրջահայաց գաղափարական մոտեցումներով, անգործությամբ, պետության այսօրվա ղեկավարները գլխավոր ու երկրորդական հարցերն իրարից չեն տարբերում:

Գյուղացիական կոոպերացիաների ստեղծումն ինչքանո՞վ է ճիշտ ուղղությամբ տարվում:

– Արդեն 10 տարի է՝ պետությունն այդ միտքն առաջ տանում է: Նախաձեռնությունն առաջ է եկել ՀԿ-ներից: Հայաստանի ֆերմերային շարժում ՀԿ-ն առաջարկեց պայմանագրային կոոպերացիայի մոդել, ինչը նշանակում է, որ գյուղացիները կամովին ներգրավվում են մի կոոպերատիվի մեջ՝ իրենց հողերը համատեղ մշակելու համար: Եթե կա մեկը, որ չի կարողանում մշակել, կարող է իր հողը տրամադրել և մասնաբաժին ստանալ: Բայց մի առանձնահատկություն կա, որ մարդիկ մեկը մյուսին չեն վստահում, չեն ուզում միանալ ու կոոպերացիա ստեղծել: Պետք է մի առաջնորդ, որ կհամոզի նրանց: Դա պետք է պետությունը լինի, որը պետք է մի քանի հեռավոր աղքատ գյուղերը մեխանիզմներով ու պարարտանյութերով ապահովի, վստահություն առաջացնի, կոոպերացիա ստեղծի, առաջին մի քանի տարիներին ապահովի և՛ վառելանյութով, և՛ սերմով, և այլն, հետագայում փոխհատուցում ստանալու պայմանով: Բայց պետությունն առհասարակ գյուղից երես է թեքել: Հայ ժողովուրդն էգոիստ հոգեկերտվածք ունի, ասում են՝ ինչո՞ւ ես պետք է նրա տեղն աշխատեմ, կամ իմ լավ հողը ինչո՞ւ միացնեմ նրա վատ հողի հետ: Բայց սա պետական ռամավարություն է: Այս հողի վրա հայ ժողովուրդը պե՞տք է ապրի, թե՞ չէ: Իսկ եթե գյուղում մարդ չապրի, այդ հողը նույնիսկ սահմանապահ զինվորը չի կարողանալու պաշտպանել, որովհետև զինվորը մինչև վերջ կանգնում է այն դիրքերում, որի հետևում բնակչություն կա: Մենք մի քանի ուղղություններով փաստորեն «կրախի» մեջ ենք, որովհետև հասարակության ներկայիս շերտավորումը հասցնելու է ոչնչացման ամբողջ հասարակարգը: Մենք բոլորս մի նավի մեջ ենք ու անկախ նրանից, թե ով որտեղ է գտնվում այդ նավի վրա՝ վերևում, թե ներքևում, եթե նավը խորտակվեց, ինքն էլ կխորտակվի: Այսօրվա չինովնիկները գյուղատնտեսությունից չեն հասկանում: Աշխարհում արդյունաբերության, հանքարդյունաբերության, վառելիքաէներգետիկ ռեսուրսների մրցակցության, գիտատեխնիկական առաջընթացի հիմքը գյուղատնտեսությունն է, որովհետև այն միշտ մնալու է անփոխարինելի՝ որպես վերարտադրվող ռեսուրս, որը մենք հիմա դարձնում ենք չվերարտադրվող ռեսուրս:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում