Մարտի 23-ին, ժամը 08.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կալենց փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08.26-ին, մարվել` 08.32-ին: Այրվել է «Սուսաննա Գասպարյան» անհատ ձեռներեցին պատկանող խանութ-կրպակը (30 քմ):









































