Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային օգնում է իրանական նավթի ներկրումից ունեցած կախվածությունը նվազեցնելու հարցում.
«ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համագործակցում է իրանական նավթից ունեցած կախվածության նվազեցման և նավթի այլընտրանքային մատակարարումների փնտրման հարցում՝ Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը մեծացնելու համար»:
Իրանական նավթի ներկրումների կրճատումը Թուրքիային հնարավորություն կտա խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել է, թե շարունակելու է նավթ ներկրել Իրանից, և որ իր վրա չեն տարածվում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները:
Ի դեպ, իրանական նավթի արտահանման 7 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային: Թուրքիան օրական ներկրում է 200,000 բարել իրանական նավթ:











































