Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն ու Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն դռնփակ հանդիպում են ունեցել ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հետ:
Օրեր առաջ Ալասանիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել էր երկրի արևմուտքում ապօրինի զինված խմբեր (մինչև 500 մարդ) ձևավորելու մեջ: Այս մասին Ալասանիան իրազեկել է Ջեն Բասսին ու Ուիլյամ Լահյուին:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները հերքել են Ալասանիայի այդ մեղադրանքը՝ ընդգծելով, որ իրենք պարզապես ռեզերվ են պատրաստում:










































