«ժողովուրդ»-ը գրում է, որ մարտի 20-ին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի բնակարան գող է մտել:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ոսկեղեն են գողացել:
«Վարժապետյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին` գողերին գտնելու համար: Այժմ տիկնոջ անվտանգությունն ապահովում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը:
Մեր տեղեկություններով` ԱԱԾ-ն թիկնապահ և հատուկ մեքենա (սպիտակ «Նիսան») է տրամադրել Վարժապետյանին: Այս ամենը հաստատել է նաև Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը` ավելացնելով որ իսկապես իր բնակարանից գողություն է կատարվել, և ԱԱԾ աշխատակիցներն էլ իր անվտանգությունը հսկում են: Ըստ ամենայնի` Վարժապետյանի անվտանգության ապահովման ուժեղացված ռեժիմը կապված է իսրայելապարսկական լարվածության հետ:
Այս օրերին պարսիկների թիվը Հայաստանում շատ մեծ է: Նրանք նշում են իրենց Նովրուզ բայրամը»: