Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հայրը դատի է տվել News Group Newspapers-ին, որը մեդիամագնատ Ռուպերթ Մերդոքի ընկերության ստորաբաժանումներից մեկն է, և որին մեղադրում են հեռախոսային գաղտնալսումների մեջ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Բեքհեմի հայրը հայտնվել է Մերդոքի լրագրողների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ բաժանվել է կնոջից, և վատացել են նրա հարաբերությունները ֆուտբոլիստ որդու հետ:
Հիշեցնենք, որ News Croup-ի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել. գաղտնալսումներ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է 23 մարդ:











































