ԱՄՆ-ը տնտեսությունն այնքան էլ չի ապաքինվել ճգնաժամից հետո, որպեսզի ապահովվի անհրաժեշտ տնտեսական աճ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պահուստային դաշնային հիմնադրամի ղեկավար Բեն Բերնանկեն, որը ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ներկայումս պարտքի մեծության և ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի տեսակետից մենք դեռ չենք արձանագրել մինչճգնաժամային արդյունքները: Տնտեսությանը չի բավականացնում անհրաժեշտ պահանջարկը, որն էլ կապահովի վստահ աճը»,- ասել է Բերնանկեն: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ում գործազրկությունը կազմում է 8.3%, ինչը դեռ մտահոգությունների տեղիք է տալիս: Բերնանկեի կարծիքով՝ եվրոպական տնտեսական ճգնաժամն էլ իր հերթին է զգալի ազդեցություն ունենում ԱՄՆ տնտեսության վրա:









































