Ռուսաստանի բարձրաստիճան օրենսդիրը հինգշաբթի օրն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է առաջին քայլն անի՝ երկրում բռնությունները դադարեցնելու և մեկ տարի շարունակվող հակամարտությանը վերջ դնելու համար` թույլ տալով, որ մարդասիրական օգնությունը հասցվի երկիր:
Associated Press-ը հաղորդում է, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Մոսկվան նույնպես արդեն ցանկանում է, որ Ասադն արագորեն լուծի հակամարտությունը, և պատրաստ են դրա համար անգամ ճնշում գործադրել վաղեմի դաշնակցի վրա:
ITAR-Tass և RIA Novosti լրատվական գործակալությունների հաղորդման համաձայն՝ Մարգելովն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է արագորեն ուղղի իր թույլ տված մի քանի սխալները: Օրենսդիրն ավելացրել է, որ սա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է:








































