Հնարավոր է, որ Apple ընկերության նոր iPad-ն ունի երբևէ ստեղծված ամենալավ էկրանը, բայց տեխնոլոգիաների հսկան թվում է, թե մոռացել է մի շատ կարևոր բան` ինտերնետ միացումը:
Daily Mail-ը գրում է, որ Apple-ի ինտերնետային կայքի ֆորումներում օգտատերերը բողոքում են, որ նոր պլանշետը խնդիրներ ունի Wi-Fi ազդանշաններն ընդունելու հետ:
Ընկերության պաշտոնական կայքում արդեն 144 օգտատեր բողոքել է այս խնդրի պատճառով, և այդ ֆորումը դիտվել է 5000 մարդու կողմից:
Apple ընկերության այլ թողարկումներ ևս, ինչպես, օրինակ, iPad–ն ու iBook–ը, նույնպես ունեցել են նման խնդիրներ։








































