Tuesday, 09 06 2026
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար

ԿԳ նախարարությունը խոստանում է…

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մինչև այս տարվա մարտ ամսվա առաջին շաբաթը կավարտի շուրջ 250 դպրոցներում համակարգչային լսարաններ կազմավորելու ծրագիրը:

«Մենք այս տարի համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը կհասցնենք նվազագույնի` մեկը քսանհինգի դիմաց, և գրեթե կհասնենք Եվրամիության անդամ երկրների միջին ցուցանիշին: Համաշխարհային բանկի շնորհիվ իրականացվող ծրագրի շրջանակներում այս տարի ավագ դպրոցներին կմատակարարվի շուրջ 700 համակարգիչ: Մեր կանխատեսումով, այս տարվա ընթացքում 3200 համակարգչով կհամալրվեն հանրակրթական դպրոցների համակարգչային կարողությունները»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը:

Մինչև 2011 թ. օգոստոսի 1-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշմամբ, կբեռնաթափվեն միջին դպրոցում հիմնական առարկաների ծրագրերը. «Քանի որ ծնողական և մասնագիտական հանրույթից ծրագրերի գերբեռնվածության, դժվարությունների և ոչ մատչելի լինելու հետ կապված դժգոհությունները շատ են, մենք այս տարի միջին դպրոցում հիմնական առարկաների ծրագրերը կբեռնաթափենք 15-20 տոկոսով, ինչը թույլ կտա ավելի մատչելի դարձնել հանրակրթական ծրագիրը տվյալ դասարաններում, տվյալ առարկաներից: Այս աշխատանքներում մեզ կօգնի Եվրոպայի խորհուրդը»:

ՀՀ ԿԳ նախարարությունը այս տարի նախատեսում է իրականություն դարձնել նաև մանկավարժների ատեստավորման ծրագիրը: «Մանկավարժների 20 տոկոսը այս տարի մեր ծրագրավորած ցուցանիշով կատեստավորվի, ըստ իրենց մասնագիտական հմտությունների՝ կստանա համապատասխան տարակարգը և, կառավարության կողմից ընդունված համապատասխան կարգին համաձայն, կստանա նաև հավելավճար` աշխատավարձի ավելացում»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքերով, կշարունակվեն նաև սոցիալական ոլորտում կատարվելիք աշխատանքները. «Վայոց ձորում կիրականացվի պիլոտային ծրագիր՝ ընտանեկան ծրագրում ընդգրկված անապահով ընտանիքների երեխաներին անվճար հագուստով և կոշիկով ապահովելու ծրագիրը. շուրջ 2000 երեխայի անվճար կտրամադրվի դպրոցական հագուստ: Կա նաև դասագրքերով ապահովման խնդիրը: Ոչ այնքան վճարունակ ընտանիքների երեխաները միշտ չէ, որ կարողանում են մուծել և ստանալ համապատասխան դասագիրքը` ըստ գործող կարգի: Այս տարի 120 մլն դրամ է նախատեսված այդ ընտանիքների երեխաներին դասագրքերով անվճար ապահովելու համար։ Ծրագիրը իրականացվում է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ մեկտեղ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում