Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Վերաքննիչ քրեականի անտրամաբանական որոշումն ու գործը մոռացած դատախազը

Մեղադրող դատախազի խիստ տարօրինակ պահվածքից հետո անգամ նրա փաստարկները փաստորեն ավելի ծանրակշիռ գտնվեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի համար: Իսկ դատախազի վերաբերյալ ասված փաստարկները խիստ ուռճացված են նրա համար, քանի որ Պեկինյան ազգանունով դատախազը, կարծես թե, չէր էլ հիշում, թե ինչ գործով էր որպես մեղադրող դատարան ներկայացել:

Խոսքը վերաբերում է այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակված սփյուռքահայ 80-ամյա Ժորժ Թումասյանից թալանված միլիոնների և այդ թալանի վերաբերյալ քրեական գործ չհարուցելու մասին նախաքննական մարմնի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությանը, որը բավական անսպասելի ավարտ ունեցավ ոչ միայն Թումասյանի ներկայացուցչի համար: Ինչպես հիշում ենք, սփյուռքահայ Թումասյանի թալանված 75 միլիոնների վերաբերյալ նրա ներկայացուցիչները թեև դիմել էին դատարան` գոնե այդ կերպ քրեական գործ հարուցելու համար, սակայն դատական համակարգում ևս գործը որևէ լուծում չէր ստացել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մ. Պապոյան) Ժորժ Թումասյանի ներկայացուցիչների կողմից ներկայացրած բողոքը ևս մերժել էր: Դրանով սփյուռքահայ ծերունին պահանջում էր վերացնել Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Կամո Սահակյանի կայացրած նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ, իսկ խնդիրն այն է, որ Ժորժ Թումասյանը այդպես էլ չի հասկացել, թե որտեղ են կորել շինարարության իրականացման համար իր կողմից մուծված միլիոնները:

Թվում էր, թե մեղադրող դատախազի կողմից գործի նկատմամբ դրսևորված ակնհայտ արհամարհական վերաբերմունքին ականատես լինելուց հետո գոնե վերաքննիչի դատավորն արդարացի որոշում կկայացներ, սակայն ինչպես այսօր պարզ դարձավ, անտրամաբանական ու երբեմն աբսուրդի հասնող գործելակերպը բնորոշ է դատական բոլոր ատյաններին:
Թումասյանի փաստաբան Սամվել Ջաղինյանն այսօր ավելի քան համոզված էր, որ Կենտրոնի դատարանի որոշումը պետք է ամբողջությամբ բեկանվեր, քանի որ այն կայացվել էր քրեադատավարական օրենքի էական խախտմամբ: Նրա խոսքով` դատարանը Թումասյանի ներկայացուցիչ Ա. Մեսրոպյանի ներկայացրած բողոքը մերժել է առանց որևէ պատճառաբանության, միայն մատնանշելով,որ քննիչը օրինական և հիմնավորված որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և Ստեփանյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Սակայն անկախ նրանից, որ վերաքննիչ ատյանում երկու օր առաջ տեղի ունեցած գործի քննության ժամանակ մեղադրող դատախազն անգամ չէր կարողացել պատասխանել նախագահող դատավոր Արարատ Պետրոսյանի հարցերին, պատմության հետ կապված գրեթե ոչինչ չէր հիշել, փաստորեն դատարան էր ներկայացել նիստի համար լիովին անպատրաստ դատախազ, ով ի վերջո դատարանից էր գործի նյութերը խնդրել` ծանոթանալու և մյուս նիստի ընթացքում դատավորի հարցերին պատասխանելու համար, ավելի ազդեցիկ «լռություն» ունեցավ, քան տուժած սփյուռքահայի ներկայացրած փաստերի զորությունն էր:
Ի դեպ` նույն դատախազն այսօր անգամ նիստին չէր ներկայացել, ուր մնաց թե դատավորի հարցերին պատասխաներ: Դատավորը նիստի ընթացքում ընդգծեց, որ նախորդ նիստից հետո դատախազ Արսեն Պեկինյանին է տրամադրել գործի նյութերը, դատախազը պատշաճ իրազեկված է եղել դատական նիստի վայրի և ժամի մասին, սակայն չի ներկայացել, իսկ փաստաբան Ջաղինյանը դատարանին միջնորդեց շարունակել դատաքննությունը, քանի որ դատախազի բացակայությունը խոչընդոտ չէ դրա համար:

Այսպիսով, գործի դատաքննական փուլն ավարտվեց, և դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու համար, սակայն վերադարձին զարմանալիորեն հայտարարեց, , որ վերաքննիչ բողոքը մերժվում է և վճիռը 15-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել է վճռաբեկ դատարան:

Ժորժ Թումասյանի ներկայացուցիչ Սամվել Ջաղինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք միանշանակորեն բողոքարկելու են վճռաբեկ, սակայն հնարավոր չէ ասել վերջինս վարույթ կընդունի գործը, թե` ոչ: «Այն հարցերը, որոնք դատախազին պետք է ուղղեր դատավոր Պետրոսյանը, դրանցից և ոչ մի հարցին պատասխան չստացավ: Դատախազը ժամանակ էր խնդրել նյութերին ծանոթանալու և հարցերին պատասխանելու համար, սակայն դատական նիստին չներկայացավ ու ոչ մի պատասխան չտվեց, և այդ հարցերը ամբողջական բաց մնացին, իսկ դրանից հետո էլ մերժումը… աբսուրդի ենք հասել, չգիտեմ էլ ինչ ասեմ…»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը միայն ՀՀ քր.օր.-ի 188 հոդվածի հատկանիշներին է անդրադարձել, այն էլ՝ մեկնաբանելով, թե արարքը պարունակում է քրեորեն պատժելիություն, սակայն իր նվազ կարևորության պատճառով հանցագործություն չի համարվում: Սակայն փաստաբանի կարծիքով` «նվազ կարևորության» որակում տալուց առաջ քննիչը պարտավոր էր նախ պարզել, թե որքան է կազմում պատճառված վնասը, ինչու է արարք կատարող անձը խուսափում և կեղծում դեպքի հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում