Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու 2011 թ. հունվարի 18-21-ը:
Հայաստանի իշխանությունների հետ հանձնակատարի երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա:
Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության և պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի և ոստիկանության պետի հետ, ինչպես նաև խորհրդարանական կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչներ հետ:
Այցի կապակցությամբ, ՀՀ ԱԳՆ հովանու ներքո, կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես` «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժ. 18.30-ին, Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև հունվարի 26-ը: