ՕԵԿ թեկնածու Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդոյին) Երեւանի թիվ 11 ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինիս փոխարեն կառաջադրվի նրա եղբայրը` Գրիգոր Մադաթյանը:
Պատճառը եղել է այն, որ նա ՀՀ-ում վերջին 5 տարում մշտապես չի բնակվում: Նշենք, որ Մադաթյանը Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր)` խնամին է:
Հիշեցնենք, որ թիվ 11 ընտրատարածքում առաջադրված են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Գրիգորի Մարգարյանը` (Բելլաջիոյի Գրիշը), Մատենադարանի նախկին փոխտնօրեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրանական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը և անկուսակցական Կարեն Սմբատյանը:









































