Պորտուգալիայի խոշոր արհմիություններից մեկը 24-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ուղղված կառավարութան կոշտ տնտեսական միջոցառումների և աշխատանքային օրենսդրությանը վերաբերող բարեփոխումների դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, արհմիության ղեկավարությունը կառավարությանը մեղադրում է երկիրը 1974 թվից հետո ամենածանր պարտքային ճգնաժամի եզրին հասցնելու մեջ:
Հիշեցնենք. Պորտուգալիայի կառավարությունը ստորագրել է կոշտ տնտեսական քաղաքականության եռամյա ծրագիր՝ ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից 103 մլրդ դոլար ֆինանսական օգնություն ստանալու փոխարեն:









































