Thursday, 04 06 2026
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

«Թռչկան» նախաձեռնությունը հրաժարվում է մասնակցել վարչապետի նախաձեռնած քննարկմանը

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ սույն թվականի մարտի 19-ին, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մի քանի ակտիվիստներ իրենց էլեկտրոնային փոստերի վրա ստացել են «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկման մասնակցելու հրավեր, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:

Քննարկումը պետք է տեղի ունենա սույն թվականի մարտի 23-ին, ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում /Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 2 հասցեում/: Սույն հրավերով մեզ հայտնի դարձավ նաև, որ ՀՀ վարչապետի 13.03.2012թ. թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է ինչ որ աշխատանքային խումբ, որում ընդգրկված չեն հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով:

Սույնով հայտարարում ենք, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն մասնակցելու վերոնշյալ քննարկմանը, քանի որ.

1. մեզ համար պարզ չէ թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ հանրային քննարկումը, թե սա ևս նախընտրական քարոզարշավի համար նախատեսված միջոցառում է,

2. ինչ արդյունքներ են ակնկալվելու հանրային քննարկումներից, մասնավորապես արտահայտված բացասական կարծիքների մասով,

3. արդյոք հանրային քննարկման արդյունքում արտահայտած կարծիքներն ազդեցություն են ունենալու ՀՀ կառավարության որոշումների կայացման վրա,

4. ինչ օրակարգ է, ովքեր են բանախոսները, ում միջոցներով է այն կազմակերպվում:

Բացի այդ հասկանալի չէ նաև, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել այդ աշխատանքային խումբը, եթե կառավարությունն անընդհատ թմբկահարում է, որ խնդրո առարկա հանդիսացող ծրագիրը Հայստանի պատմության ամենակարևոր ծրագրերից մեկն է և հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները:
Կարծում ենք, որ այս ձևաչափով հանրային քննարկում կազմակերպելն արդյունավետ չէ, չի բխում ոչ հանրության, և ոչ պետության շահերից:

Փաստում ենք նաև, որ հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու իրավական հիմնավորումները` Թեղուտի և այլ նոր բացվող մետաղային հանքավայրերի շահագործման ծրագրերի հակաբնապահպանական, հակատնտեսական, հակապետական լինելու մասին, բայց չնայած այդ ամենին, դրանք համապատասխան ուշադրության չեն արժանացել թե կառավարության, թե ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից:

Հետևապես, վերոշարադրյալից ելնելով մեզ թույլ ենք տալիս արձանագրելու, որ նմանատիպ ֆորմատով քննարկումներն ու լսումները ձևական և իմիտացիոն բնույթ են կրում, որին մենք աննպատակահարմար ենք գտնում մասնակցել և ներգրավել նմանատիպ միջոցառումներին:

Եվս մեկ անգամ պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի հանքավայրում ներկայումս ընթացող բոլոր աշխատանքները, և միայն դրանից հետո կատարել նոր համալիր բնապահպանական, տնտեսական և տեխնիկական ուսումնասիրություններ հասկանալու համար թե Թեղուտի, թե մյուս հանքավայրերի շահագործման ներկայիս ծրագրերի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը մեր պետության և բնակչության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում