Грузия Online-ի փոխանցմամբ`հակավիրուսային ծրագրերի մշակմամբ զբաղվող Eset ընկերությունը հայտնել է, որ ցանցահանները կոտրել են սերվերը, ուր գտնվում է նաև Վրաստանի կառավարության պաշտոնական կայքը:
Ընկերության մասնագետները գտնում են, որ սերվերի կոտրումն ունի վրացական ուղղվածություն, քանի որ իրենց կողմից հայտնաբերված բոլոր վարակված համակարգիչների 70 տոկոսը գտնվում է Վրաստանում, ապա գալիս են ԱՄՆ-ը՝ 5.07 տոկոս, Գերմանիան՝ 3.88 տոկոս, Ռուսաստանը՝ 3.58 տոկոս:
Նրանք կարծում են, որ այդ ամենն արվել է փաստաթղթեր ու թվային վկայականներ հափշտակելու նպատակով:









































