Այն ժամանակ, երբ աշխարհի ղեկավարները պատրաստվում են հանդիպել Սեուլում` մասնակցելու միջուկային անվտանգության վեհաժողովին, Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ իր միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած քննադատություն կհամարվի «պատերազմի հայտարարություն»:
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ վեհաժողովի ժամանակ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած հայտարարություն կհամարվի վիրավորանք, իսկ ցանկացած սադրիչ գործողություն` պատերազմի հայտարարություն, որը կխանգարի ապառազմականացման բանակցություններին:
Հյուսիսային Կորեայի կողմից նման զգուշացումը արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում էր Սեուլի վեհաժողովին քննարկել այն հարցը, թե ինչպես կարելի է Փխենյանին համոզել` հրաժարվելու արբանյակային հրթիռ արձակելու որոշումից:










































