ԱՄՆ պաշտոնատար անձինք չորեքշաբթի օրը հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է դիտորդներ ուղարկել Մյանմար` ապրիլի 1-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ Մյանմարը, որը նախկինում հայտնի էր Բիրմա անվամբ, ԱՄՆ-ից երկու դիտորդ է հրավիրել, ովքեր կաշխատեն հարավարևելյան Ասիայի դիտորդների հետ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նյուլանդն ասել է, որ իրենք անպայման կընդունեն հրավերը` ավելացնելով, թե դեռևս պարզ չէ` ովքեր են ներկայացնելու ԱՄՆ-ը Բիրմայում: Նյուլանդը, սակայն, նշել է, որ դիտորդների քանակը քիչ է, ինչը, իհարկե, չի համապատասխանում ընտրություններում դիտորդների քանակի միջազգային չափանիշներին:








































