Հյուսիսային Կորեայի և Իրանի խնդիրները, ամենայն հավանականությամբ, կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Հարավային Կորեա այցելության ժամանակ քննարկումների հիմնական թեմաները, քանի որ մեծանում են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհանգստությունները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կարծում են, որ Փխենյանը պատրաստվում է հրթիռ արձակել ռազմական նպատակներով:
Հյուսիսային Կորեայի քայլերը, The Was Street journal-ի հաղորդմամբ, նաև անտեսում են Օբամայի ապառազմականացման օրակարգը:
Բարաք Օբաման Հարավային Կորեա կժամանի կկիրակի օրը` մասնակցելու միջուկային անվտանգության վեհաժողովին, որտեղ փորձելու են ստեղծել մի պլատֆորմ, որը աշխարհի ղեկավարներին թույլ կտա քննարկել միջուկային ահաբեկչությունը: Բայց առավել կարևոր են ԱՄՆ-ի այն հանդիպումները, որոնք նախատեսվում են Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ` վեհաժողովի շրջանակներից դուրս:









































