«Երեկ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման համար պահանջվող փաստաթղթերը»,- գրում է «168 Ժամ»-ը և հավելում.
«Նշենք, որ նույն ընտրատարածքում երեկվա դրությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «SAS»-ի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» կողմից` Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը և անկուսակցական Ալեքսան Մինասյանը:
Թիվ 4 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաև նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:
Նշենք, որ երեկվանից Սաթիկ Սեյրանյանը դադարեցրել է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները. նախընտրական քարոզարշավի ընթացքում «168 ժամը» կթողարկվի խմբագրական խորհրդի կողմից»:










































