«Ժողովուրդ»-ը Արթիկից տեղեկություն է ստացել այն մասին, որ տեղի ոստիկանապետ Արթուր Պետրոսյանն այս օրերին զբաղված է «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավով:
«Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ նա ոստիկանության Արթիկի բաժինը վերածել Է թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր՝ ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանի ոչ պաշտոնական նախընտրական շտաբի: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, հերքեցին այս լուրերը՝ նշելով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խստիվ արգելել Է ոստիկաններին՝ զբաղվել քաղաքականությամբ:
Բայց կարծես թե Պետրոսյանը, հանուն իր եղբոր պատգամավորական մանդատի, պատրաստ Է խախտել բոլոր օրենքներն ու հրամանները, ինչն Էլ ապագայում կարող Է իր պաշտոնի համար լուրջ խոչընդոտ հանդիսանալ»:









































