«Վարդան Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակում առհասարակ չկա»,- այս մասին «Երկիր»-ի թղթակցին հայտնել է Բոստանջյանը:
«Նա նշել է, որ իրեն որևէ բացատրություն չի տրվել, ինքն էլ չի պահանջել. «Ի՞նչ պահանջեմ, ի՞նչ բացատրություն»:
Հարցին, թե գո՞հ է ներկայիս ցուցակից, Բոստանջյանը պատասխանել է, որ դեռ ծանոթ չէ: Իսկ թե իր` ցուցակում չլինելը տարօրինակ չէ՞ր, արձագանքել է. «Տեղի է ունենում այն, ինչ չէր կարող տեղի չունենալ»:
««Ժառանգության» խմբակցության քարտուղար Կարինե Հակոբյանի քայլին Բոստանջյանը չի գնա, նա բացառեց ԲՀԿ-ից իր դուրս գալը:
Նշենք, որ երեկ Աժ-ում ամբիոնին մոտենալիս Բոստանջյանը նշեց, որ կարծում է, թե սա իր վերջին ելույթն է»:











































