Շարունակելով ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ Հայէկոնոմբանկը միացել է ArcaPay համակարգին:
Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AEB Mobile-ով կարող են կատարել բանկից բանկ ակնթարթային փոխանցում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների:
Փոխանցման պայմաններն են՝
- արժույթ՝ ՀՀ դրամ,
- միջնորդավճար՝ 0%,
- օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 հատ,
- մեկ գործարքի առավելագույն գումար՝ 1,000,000 դրամ,
- մեկ գործարքի նվազագույն գումար՝ 500 ՀՀ դրամ,
- օրական գործարքների սահմանաչափ՝ 5,000,000 դրամ:
Ինչպե՞ս կատարել հեռախոսահամարով փոխանցում:
ArcaPay փոխանցում անելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
- ընտրել ArcaPay բաժինը,
- մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել այն հեռախոսահամարների ցանկից,
- ընտրել ստացողի բանկը, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել փոխանցել կոճակը:
Ինչպե՞ս ստանալ հեռախոսահամարով փոխանցում:
ArcaPay փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել AEB Mobile հավելվածի Մենյու,
- ընտրել ArcaPay բաժինը,
- սահմանել Հայէկոնոմբանկը որպես նախընտրելի բանկ:
ArcaPay փոխանցում հնարավոր է կատարել նաև AEB ONLINE համակարգով:
Փոխանցում հնարավոր է կատարել ArcaPay համակարգի մասնակից բանկերին: Բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
ArcaPay-ով բանկից բանկ փոխանցումներն անվճար են մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:









































