Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հանձնառու լինի համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները», – գրել է նա X հարթակում։
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Թեհրանի մոտեցումը սպառնալիքներին «հիմնված է որոշումների կայացման գործընթացում ողջամտության և մարդկային արժանապատվության, ինչպես նաև վճռական ու անվախ պաշտպանության վրա, երբ բանը հասնում է գործողություններին»։









































