«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում եղած տառասխալները շատ մարդկանց սթրեսի առիթ են դարձել:
«Անհասկանալի է, թե ինչ պայմաններում, բայց համացանցում հայտնված ընտրացուցակի տարբերակում, օրինակ, 51 համարի դիմաց գրված է Արա Հարությունյան»:
Երեկ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մտերմիկ շրջապատում դժգոհել էր, թե ինչու ընտրացուցակում չկա իր անունը (կամ 51-րդն է):
«Սխալ է գրվել նաև 33-րդ թեկնածուի անունը` Մանուկ Սարգսյան: Փոխարենը պետք է լիներ Մարտին Սարգսյան` Շենգավիթի նախկին թաղապետ, Աժ պատգամավոր: Երեկ Աժ-ում այս առիթով կատակում էին, թե Մարտինը պիտի երգի` «մանուկ էինք մի ժամանակ ախպերներով…»: