Մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ և նրա տեղաշարժերին աշխարհաքաղաքական բացատրություններ տալիս, «Հրապարակ»-ին հաջողվել է պարզել, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են:
«Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով և ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձություններին և նորույթներին: Երբ իրեն առավել հետաքրքրող բան է գտնում` տեսարժան վայր, նորույթ, իր, որը կարելի է դիտել կամ ձեռք բերել, անմիջապես ուղևորվում է աշխարհի այդ կետը»,- ապա թերթը հավելում է.
«Մեր մեծահարուստ տուրիստը, ասում են, հենց ինքն է ապահովում իր տեղաշարժը` տոմսեր պատվիրում, հյուրանոց բրոնյա անում և այլն: Քանի որ փողի խնդիր չկա, ամեն ինչ լուծելի է ու հասանելի»:









































