Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի ղեկավարությունը որոշել է քաղաքի օդանավակայանի անունը դնել նահանգի ամենահայտնի բնակիչների` Բիլ և Հիլարի Քլինթոնների անունով։ Նման կերպ նահանգն իր հարգանքն է ուզում հայտնել ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական ընտանիքին:
Արկանզասի 65-ամյա բնակիչ Բիլ Քլինթոնը մինչ 1992 թ. ԱՄՆ նախագահ ընտրվելը երկու անգամ զբաղեցրել է նահանգի նահանգապետի պաշտոնը: 64-ամյա Հիլարի Քլինթոնն ամուսնությունից հետո է տեղափոխվել Արկանզաս: Ամուսնու քաղաքական կարիերայի ավարտից հետո նա ինքը սկսեց իրենը` ընտրվելով Նյու Յորքի սենատի անդամ: 2008 թ. նախագահական ընտրություններում Հ. Քլինթոնը Օբամայի գլխավոր հակառակորդն էր: Հաղթանակից հետո Օբաման Քլինթոնին առաջարկեց զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը և նա համաձայնեց:
«Քլինթոնները շարունակում են մեծ դեր խաղալ մեր նահանգի կյանքում: Մենք այս կերպ ճանաչում ենք նրանց վաստակն Արկանզասի և ամբողջ երկրի պատմության մեջ»,- նշել է օդանավակայանի ղեկավարությունը:
Ի պատասխան՝ Քլինթոնները շնորհակալություն են հայտնել ՏԻՄ-ին՝ նման պատվի արժանացնելու համար։
Նշենք, որ այս օդանավակայանը սպասարկում է 2,2 մլն մարդու և նախատեսվում է 2020 թ. այն դարձնել միջազգային:









































