Լիտվայի տարբեր քաղաքներում հացադուլ են հայտարարել ավելի քան 2,3 հազար բանտարկյալներ: Նրանք դա արել են ի նշան բողոքի՝ համակարգիչներից օգտվելու սահմանափակումներ մտցնելու համար:
Հացադուլավորները դժգոհ են նաև, որ սահմանափակ է սննդի տեսականին և առաջին անհրաժեշտության իրերը, որ նրանք կարող են գնել:
«Կալանավայրերի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպում են բանտարկյալների հետ, բացատրում են նրանց փոփոխությունների պատճառներն ու նպատակները»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Լիտվայի արդարադատության նախարարության մամլո խոսնակ Աուդրե Միշեյկենեն նշել է, որ չնայած բանտարկյալները գրավոր հայտնել են իրենց հացադուլի մասին, բայց հենց այդ օրը նրանք շատ լավ կերել են ճաշը, իսկ կալանավայրերի խանութներից գնել են 480 հազար լիտի սնունդ:
Մարտի 21-ի տվյալներով՝ Լիտվայի ազատազրկման վայրերում պահվում է 10 004 մարդ:









































