Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Գուցե ՄԽ ամերիկացի համանախագահը մի բան գիտի, որ մենք չգիտենք. Արման Մելիքյան

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այնքան էլ լավատեսական չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը 20 տարի անց կարգավորված կլինի, և որ խնդրի կողմերն այժմ առավել մոտ են խնդրի լուծմանը, քան 20 տարի առաջ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Գուցե Բրադկեն մի բան գիտի, որ մենք չգիտենք, որն էլ նրան խնդրի կարգավորման հույս է ներշնչում: Եթե խոսքն ամերիկյան լուծման մասին է, ապա գուցե իսկապես ամերիկյան կողմը շատ մոտ է դրան»,- ասաց Արման Մելիքյանը:

Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և խնդրի լուծում չեն ապահովել, չեն ապահովում և չեն ապահովելու: «Ինչ վերաբերում է Բրադկեի այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտությունը 20 տարի անց կարգավորված կլինի, ապա սա շատ կոնկրետ հայտարարություն է: Գուցե ամերիկացի համանախագահն ինչ-որ կերպ կարողացել է դա հաշվարկել: Վերջին հաշվով հակամարտությունը 24 տարվա պատմություն ունի, այն 88 թվականից ի վեր է: Մինչդեռ համանախագահներից ոմանք փորձում են այն 1992 թվականից սկսել: Հենց այստեղ էլ Բրադկեն էապես սխալվում է: Այդ առումով սխալ են կառուցված նաև Մադրիդյան սկզբունքները: Քանի դեռ որևէ մեկը համարի, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է 1992 թվականին և 20-ամյա պատմություն ունի, խնդիրը լուծում չի ունենա»,- ասաց Արման Մելիքյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է. «Կասկած չկա, որ մենք այսօր առավել մոտ ենք կարգավորմանը, քան 20 տարի առաջ, այսօր կողմերը պատկերացնում են` ինչ տեսք պետք է ունենան կարգավորման հիմնարար սկզբունքները: Հիմնարար սկզբունքները այսօր պարզ են առավել, քան երբևէ, և դա է հենց 20 տարի շարունակվող բանակցությունների իրական առաջընթացը:

Միջնորդ երկրներն ու համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և այդ պատճառով, կարծում եմ, որ 20 տարում պետք է լուծենք այս խնդիրը»,- ասել է Բրադկեն և ընդգծել. «Մենք չենք կարող 20 տարի անց հետ նայել և տեսնել այն իրավիճակը, ինչ ունենք այսօր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում