Sunday, 07 06 2026
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

Ջրծաղկից մահացած զինծառայողի զինակիցները դեռ ճնշումների վտանգի տակ են

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով վկաների նկատմամբ գործադրվող ճնշումների դադարեցման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առայժմ երաշխիքներ չունի, քանի որ զինվորները մինչ օրս գտնվում են նույն հրամանատարի անմիջական հսկողության տակ, որի հետ կապված մի շարք չպարզված հարցեր կան: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Մենք փաստաբան ներգրավել ենք բժշկական հանձնաժողովի աշխատելուց հետո, զգուշացրել ենք արդեն նախաքննական մարմնին, որ միջոցներ ձեռք առնի զինվորներին պաշտպանելու համար, սակայն Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների՝ նրանց համոզում, հորդորում և ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

«Նրանք շարունակում են գտնվել զորամասի հրամանատարի հսկողության ներքո, որը անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ իրավիճակի համար, սակայն միջոցներ չեն ձեռնարկվում զինծառայողների նկատմամբ նման ճնշումները բացառելու և քրեական գործի անաչառ, լրիվ և օբյեկտիվ քննությունը ապահովելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով 18.01.2012թ. որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր.օր.-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս): Իսկ 18-ամյա տղայի մահվան մեջ հարազատները ոչ միայն հրամանատարին են մեղադրում, այլև ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հոսպիտալի 2 բժիշկների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում