Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Ա. Մալաշենկո. Ղարաբաղի հիմնահարցը բնավ որոշիչ չէ Ռուսաստանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Carnegie Endowment հաստատության մոսկովյան գրասենյակի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն։


– Պարոն Մալաշենկո, անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը ստորագրել են «Հարավային էներգետիկ միջանցքի» մասին հռչակագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։


-Սպասելի էր, որ այդ հռչակագիրը կստորագրվի։ Nabucco-ն մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ է տանելու Եվրոպա: Այն այլընտրանք ու մրցակից է «Հարավային հոսք» ռուսական ծրագրին: Nabucco-ն Ռուսաստանի համար, իհարկե, ցանկալի չէ: Սակայն ծրագիրը կա, և դրանից չես փախչի: Հիմա տարածվում են  խոսակցություններ,- իհարկե, ոչ պաշտոնական բնույթի,- որ Nabucco-ն  և «Հարավային հոսքը» կհամակարգվեն, նույնիսկ կմիաձուլվեն: Այսօր ես կարծում եմ, որ Nabucco-ն կկառուցվի: Դա անելու համար կա փող` մի քանի միլիարդ եվրո: Nabucco-ն, անկասկած, շահութաբեր է Եվրոպայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի համար: Գազուղին անցնելու է Թուրքիայով, Բուլղարիայով՝ հասնելով մինչև Ռումինիա և Ավստրիա, ուստի սա մեծ, ես կասեի՝ ասիական, կովկասյան ու եվրոպական ծրագիր է: Պլանավորվում է, որ Nabucco-ի կառուցումը կգործարկվի միայն 2015 թ.:


– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը:


-Նախ՝ Մոսկվան ինքն է հրաժարվել գազի արտահանման հարցում Թուրքմենստանի հետ համագործակցելուց, իսկ առանց թուրքմենական գազի Nabucco-ն ուղղակի անհնար կլիներ: Անկասկած, սա ռուսական «Հարավային հոսքի» համար մրցակից կլինի: Բայց բոլորը հասկանում են, որ Nabucco-ն ավելի վտանգավոր է Մոսկվայի քաղաքականության, քան՝ տնտեսության համար, քանզի գազը, իսկապես, միջոց է՝ ազդելու Եվրոպայի քաղաքականության վրա: Nabucco-ով Ռուսաստանի համար գազը, որպես ռազմավարական գործիք, զգալիորեն կկորցնի իր հզորությունը:


-Մոսկվայի ձեռքում Բաքվի վրա ճնշում գործադրելու լուրջ գործիք է, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունը: Ի՞նչ ազդեցութուն կարող է ունենալ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրված հռչակագիրը այս հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:


-Ես կարծում եմ, որ հակմարտության ռեալ կարգավորման վրա արդեն ոչինչ չի կարող ազդել, քանի որ դա հավերժ կոնֆլիկտ է: Կլինի Nabucco-ն, թե ոչ, կամ էլի ինչ-որ բան կկատարվի՝ դժվար թե ազդի Ղարաբաղյան գործընթացի վրա:


-Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ, ասել է, որ այս պահին պետք է չխանգարել գործընթացին: Ձեր կարծիքով, նա ի՞նչ նկատի ունի, և ո՞վ է  խանգարում այդ գործընթացին:


-Ես չէի ասի, թե Լավրովը ինչ-որ մեկին գովել է, մեկ ուրիշին` վատաբանել: Նա, ինչպես միշտ, այնպես էր խոսում, որ հասկանալի չէր` ում մասին է խոսքը: Ուստի նրա ակնարկներից ես եզրակացություն չէի անի: Ի դեպ, նրա ելույթը վերլուծող հրապարակումներում Ռուսաստանի համար կարևոր խնդիրների շարքում Ղարաբաղի հարցը նույնիսկ նշված չէ: Այսինքն` Ղարաբաղի հիմնահարցը այն խնդիրներից է, որոնք բնավ որոշիչ չեն համարվում Ռուսաստանի համար:


-Ի՞նչպես եք դուք դա գնահատում:  


 -Ռուսաստանում, ինչպես ամենուր, հասկանում են, որ  հայտնի չէ` ե՞րբ կլուծվի այդ հարցը կամ կլուծվի՞ արդյոք երբևէ: Այս գործընթացում Ռուսաստանն անմիջական դերակատարություն չունի: Ես չեմ կարծում, թե  Ռուսաստանը որևէ կողմի շահերը  կպաշտպանի. դա հայտնի էր նույնսիկ 1988 թ., երբ Ռուսաստան պետությունը գոյություն չուներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում