Նախկինում անհայտ «Ջեբհատ-ան-Նուսրա» խմբավորման իսլամիստ ծայրահեղականները Դամասկոսում և Հալեպում անցած հանգստյան օրերին իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել:
Այս մասին հաղորդում է լիբիական արբանյակային «Ալ-Մանար» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իսլամիստական կայքերից մեկում հայտնված տեսանյութին, որտեղ ահաբեկիչները խոստանում են ավելի դաժանորեն պատժել նրանց, ովքեր ծառայում են իշխող ռեժիմին:
«Ճակատի զինվորները գործում են բոլոր ուղղություններով, և ոչ մի դահիճ վրեժից չի խուսափի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Ալ-Մանար»–ի տեղեկություններով՝ ահաբեկիչները պայթեցրել են ուժային կառույցների երկու ավտոմեքենա, որի հետևանքով մահացել է 27, վիրավորվել 140 մարդ:







































