Գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզիչ Էմանուել Ստյուարտի կարծիքով՝ իր սանը ի զորու է գերազանցել լեգենդար Ջո Լուիսի ռեկորդը: Մարզիչը չի կասկածում, որ Ջո Լուիսի 25 անընդմեջ չեմպիոնական տիտղոսի պաշտպանության ռեկորդը կգերազանցի իր սանը:
«Վլադիմիրն այժմ իրեն հիանալի է զգում և ցանկանում է տարեկան անցկացնել 3 մենամարտ: Նա կենտրոնացած է միայն բռնցքամարտի վրա: Կարծում եմ՝ նրան կհաջողվի գերազանցել Ջո Լուիսի ռեկորդը, քանզի չկա մեկը, ով այժմ կարող է նրան հաղթել»,- ասել է Ստյուարտը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ՝ Վլադիմիր Կլիչկոն իր չեմպիոնական տիտղոսները պաշտպանել է 11 անգամ: Այդ ցուցանիշով նա չի հավասարվում նույնիսկ Մոհամմեդ Ալիի, Մայք Թայսոնի, Լենոքս Լյուիսի, Ջորջ Ֆերմենի և Ռոքի Մարչիանոյի ռեկորդներին:







































